copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:27 17-11-2021

Նիդերլանդները բախվում է COVID-19-ի թեստերի պակասի խնդրին

Չորեքշաբթի օրը Նիդերլանդների առողջապահական իշխանությունները հայտարարել են, որ COVID-19 թեստերի պակաս կա՝ աճող դեպքերի հետ կապված բարդությունների ֆոնին: Այս մասին հաղորդում է The New York Times-ը։

«Մենք ձգտում ենք մեր առավելագույն կարողություններին», - հայտարարել է Նիդերլանդների Հանրային առողջության ազգային ծառայության ղեկավար Յաապա Էյքելբոմը:

Հրատարակությունը նշում է, որ երկրի բնակչության մոտ 85%-ն այս պահին պատվաստումների ամբողջական կուրս է անցել Նիդերլանդներում։

Նախօրեին Նիդերլանդների Առողջապահության և Շրջակա միջավայրի Ազգային Ինստիտուտը հայտարարել է հիվանդացության աճի մասին վերջին շաբաթվա ընթացքում 44%-ով նախորդի համեմատ և, մասնավորապես, մատնանշել է 4-12 տարեկան երեխաների շրջանում վարակվածների թվի աճ:

Ավելի վաղ Նիդերլանդներում տարածվել էր AY.4.2 կորոնավիրուսի նոր շտամ: Նշվում է, որ հանրապետությունում վարակի շրջանառության առաջին տասը շաբաթների ընթացքում այն ​​կազմում է բոլոր վարակների 0,1-0,2%-ը։

Մինչ այդ, Մեծ Բրիտանիայում սկսել է տարածվել կորոնավիրուսի նոր՝ ավելի վարակիչ ձևը՝ AY.4.2-ը։

Ըստ Քեմբրիջի Wellcome Sanger ինստիտուտի գիտնական Ջեֆրի Բարեթի և Լոնդոնի համալսարանի գենետիկայի ինստիտուտի տնօրեն Ֆրանսուա Բալուի՝ վարակի նոր տեսակը կորոնավիրուսի «դելտա» շտամի տարբերակն է, բայց այն ավելի վարակիչ է սկզբնական տարբերակից առնվազն 10-15%-ով։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի