copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:58 17-11-2021

COVID-19-ի դեմ բուժումը չի օգնում կանանց՝ հիվանդության ծանր ընթացքի դեպքում

COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում օգտագործվող դեղամիջոցն անօգուտ է կանանց համար՝ կապված իմունային պատասխանի առանձնահատկությունների հետ, պարզել են Կանադայի Կալգարիի համալսարանի գիտնականները։ Այս մասին նրանք ավելի մանրամասն խոսել են Nature Medicine ամսագրում հրապարակված հոդվածում:

Գլյուկոկորտիկոստերոիդ դեքսամետազոնը, որն օգտագործվում է ծանր COVID-19-ի դեպքում, օգնում է տղամարդկանց, բայց անօգուտ է կանանց դեպքում։ Դրա պատճառները հասկանալու համար հետազոտողները արյան նմուշներ են վերցրել հիվանդանոցում շնչառական ծանր խնդիրներով հիվանդներից, որոնց մի մասը COVID-19-ով է հիվանդ եղել: Նմուշներ վերցվել են մի քանի անգամ բուժման ընթացքում՝ իմունային բջիջների վարքագծին հետևելու համար:

COVID-19-ի դեպքում, ի տարբերություն վիրուսային վարակների մեծամասնության, ինտերֆերոնի սպիտակուցներն օրգանիզմում հզոր բորբոքային ռեակցիաներ են առաջացրել։ Դեքսամետազոնը թույլ է տալիս նվազեցնել բորբոքումը ու կանխել ներքին օրգանների լուրջ ախտահարումը:

Ինչպես պարզվել է, տղամարդկանց մոտ ավելի շատ ինտերֆերոն է արտադրվել, իսկ դեքսամետազոն ընդունելը առավելություն է տվել բորբոքման դեմ պայքարում։ Կանանց մոտ ինտերֆերոնի արտանետումները ավելի ցածր են եղել, ուստի դեքսամետազոնը առանձնահատուկ ազդեցություն չի ունեցել:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով