copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:06 17-11-2021

Թուրքիայում գանձ որոնողներն ավերել են հայկական Հոգվոց վանքը

Թուրքիայում՝ Վանի Գյուրփընար (Հայոց ձոր) և Չաթաք շրջանների միջև՝ Արաքսի ափին գտնվող հայկական պատմական Հոգվոց (Հոգեաց, Հոգոց) վանքն ավերվել է գանձ որոնողների կողմից և այժմ ոչնչացման եզրին է, գրում է ermenihaber-ը։

«Van ÇEVDER» պատմական հուշարձանների պահպանության միության ղեկավարներից Ալի Քալչըքը հայտնել է, որ գանձ որոնողները վանքի բոլոր քարերը տեղահան են արել։

«Սա վայրագություն է»,-նշել է Քալչըքը՝ ընդգծելով, որ, առանց այդ էլ, այժմ գրեթե անհնար է մուտք գործել տարիներ շարունակ որպես անասնագոմ օգտագործվող սրբատեղի այնտեղ առկա գոմաղբի պատճառով։ Նա նշել է, որ Թուրքիայում տասնյակ նման պատմական վայր է ոչնչացվել։ Շեշտել է, որ մարդիկ, պետությունները, հասարակական կազմակերպությունները ի վերջո պետք է խախտեն լռությունը, ոչ ասեն այդ ջարդին, համաշխարհային ժառանգության ոչնչացմանը։

20 տարի շարունակ պարբերաբար վանք այցելած Ֆազըլ Օզթեքինը նշել է, որ այն սկզբում կանգուն էր, սակայն այժմ ոչնչացման եզրին է։

«Երբ սկզբում վանք էի գալիս, այն լիովին կանգուն էր։ Զանգակատնից միչև պատերի զարդանախշերը պահպանվում էին այնպես, ինչպես եղել էին»,-ընդգծել է նա։

Նշենք, որ Հոգվոց վանքը գտնվել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Անձևացիք գավառում, Վանա լճից հարավ, Կասրիկ գյուղի մոտ։ Ըստ Մովսես Խորենացուն վերագրված մի ավանդության, Բարդուղիմեոս առաքյալը Մեծ Հայք է բերել Աստվածածնի դիմապատկերը, քանդել տվել Կանգավար ավանից և Դարբնոց քարից ոչ հեռու գտնվող Անահիտի տաճարը, տեղում կառուցել Ս․Աստվածածին եկեղեցին, կից՝ կուսանոց, հանձնել պատկերը՝ հիմնելով Հոգեաց վանքը։

Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը Հոգեաց վանքում կառուցել է Սուրբ Սիոն եկեղեցին, ոորտեղ, ըստ ավանդության, ամփոփված են Տրդատ Մեծի, Աշխեն թագուհու, Խոսրովիդուխտ քրոջ աճյունները։ IV դարում Հոգեաց վանքը եղել է եպիսկոպոսանիստ։ Հոգեաց վանքը XVII դարում հայտնի գրչության կենտրոն է եղել։ Այն 1730-65-ին վերակառուցվել է, 1895-ին ավերվել, 1904-ին՝ վերանորոգվել, 1915-ին՝ լքվել։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է

Ձեզ գուցե հետաքրքրի