copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:48 16-11-2021

Ադրբեջանը ծանր զինտեխնիկա է կուտակել Գեղարքունիքի սահմանի ուղղությամբ

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Գեղարքունիքի մարզի ուղղությամբ լարված է, ադրբեջանական կողմը ծանր զինտեխնիկա և կենդանի ուժ է տեղակայել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Այս պահին լարված է, որովհետև ծանր զինտեխնիկայի կուտակումներ կան, կրակոցներ են եղել։ Դրանք եղել են տարբեր տրամաչափի զենքերով։ Մեզ մոտ այս պահին զգոնության ամենաբարձ աստիճանն է»,– նշեց Ավետյանը։

Նրա խոսքով` կուտակումներն արդեն լուրջ անհանգստություն են առաջացնում։

Զինտեխնիկան հատկապես նկատելի է Սոթք, Կութ և Նորաբակ գյուղերի սահմանին։

Գեղամասարի ղեկավարը հաստատեց Սոթքի հանքավայրի աշխատակիցներին տարհանելու լուրը և շեշտեց, որ այդ քայլին են դիմել, քանի որ աշխատանքներն իրականացվում են դիրքերին շատ մոտ հատվածներում։ Ավետյանը վստահեցրեց, որ բնակչության տարհանման վերաբերյալ հրահանգ դեռ չկա, քանի որ կարծում են, թե իրավիճակը կհանդարտվի։

«Հերթապահություն եմ նշանակել Գեղամասար խոշորացված համայնքի բոլոր գյուղերում, ողջ աշխատակազմը գիշերային ժամերին հերթապահություն կիրականացնի, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան արագ արձագանքել»,– ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել