copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:00 16-11-2021

Ռուս խաղաղապահները մեկ տարվա ընթացքում ուղեկցել են ավելի քան 4000 ուխտավորների

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ավելի քան 4 հազար ուխտավոր մեկ տարվա ընթացքում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցությամբ Ամարաս ու Դադիվանք են այցելել:

«Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում իրենց գործունեության մեկ տարվա ընթացքում ապահովել են ավելի քան 4 հազար ուխտավորների անվտանգ այցելությունն Ամարաս և Դադիվանք վանական համալիրներ, որոնք կողմերի սահմանազատման գծի մոտ են», - ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Պոստնիկովը:

Նրա խոսքով, ռուս խաղաղապահներն ավելի քան 80 անգամ ուխտավորներին ուղեկցել են կիրակնօրյա ժամերգության Ստեփանակերտից դեպի վանքեր ու հակառակ ուղղությամբ:

«Ամեն կիրակի ժամերգություն կա, Ստեփանակերտի ու տարբեր շրջանների ուխտավորները գալիս են այստեղ։ Կան նաև երեխաներ, նրանք չեն վախենում, մենք վերականգնումից հետո այստեղ կիրակնօրյա դպրոց կբացենք, որ երեխաներն այստեղ սովորեն: Մեր հոգևորականները միշտ ասում են, որ խաղաղապահներն իրենց գործն անում են լավ և արժանապատվորեն։ Այնպես որ, մենք շնորհակալ ենք նրանց, որ պաշտպանում են մեր ուխտավորներին Ամարասի վանական համալիր այցելելիս», - ասել է Վրթանես եպիսկոպոսը։

Հիշեցնենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևանքով Ամարասի վանքը հայտնվել է Արցախում կողմերի սահմանազատման գծին մոտ։ Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր հիմունքներով ապահովում են սրբավայր այցելող ուխտավորների անվտանգությունը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի