copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:22 15-11-2021

Լիբիայում նախագահական ընտրություններին մերժել են Քադաֆիի որդու թեկնածությունը

Լիբիայի Գերագույն ընտրական հանձնաժողովը մերժել է երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ Իսլամ Քադաֆիի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու դիմումը։

Տեղական ԶԼՄ-ները նախօրեին հայտնել էին Քադաֆի կրտսերի՝ նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։ Նա համապատասխան հայտարարությունը ներկայացրել է երկրի հարավում գտնվող Սեբհա քաղաքի տարածաշրջանային հանձնաժողովին։

Միաժամանակ, ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղի իրավապահները Քադաֆիի որդուն ձերբակալելու օրդեր էին ներկայացրել․ նա մեղադրվում էր «ռուս վարձկանների» հետ կապ ունենալու մեջ։

Ամենից շատ դիտված