Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:11 15-11-2021

Աշխարհի ամենագեղեցիկ կին է ճանաչվել բազմազավակ Քսենյա Դավիդովան՝ Սանկտ Պետերբուրգից

Սանկտ Պետերբուրգի բազմազավակ բնակչուհի Քսենյա Դավիդովան հաղթել է Լատվիայում անցկացված Mrs. Top Of The World 2021 գեղեցկության միջազգային մրցույթում՝ դառնալով աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կինը։ Այս մասին հայտնում է 78.ru-ն։

Պարբերականը նշում է, որ էպիդեմիոլոգիական իրավիճակի և փակ սահմանների պատճառով Դավիդովան ստիպված է եղել մասնակցել մրցույթին առցանց ձևաչափով։

«Մրցույթում հաղթելու շնորհիվ ես կկարողանամ ներկայացնել Ռուսաստանը միջազգային մակարդակի բնապահպանական և բարեգործական նախագծերում։ Սա էր իմ մասնակցության հիմնական նպատակը։ Միևնույն ժամանակ, իմ օրինակով ես ուզում եմ ցույց տալ, որ կինը կարող է լինել բազմակողմանի և ներդաշնակորեն կայացած անձնավորություն կյանքի շատ ոլորտներում», - ասել է Դավիդովան:

Պարբերականը նշում է, որ 29-ամյա աղջիկը երեք երեխաների մայր է, հանդիսանում է Սանկտ Պետերբուրգի բարեկարգման «Հարմարավետ քաղաքային միջավայրի ձևավորում» դաշնային նախագծի դեսպանը և Բնապահպանության համառուսաստանյան ընկերության անդամն է Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել