Ներքին 4 տարի առաջ - 10:48 15-11-2021

Պաշտոնատար անձը 25 միլիոն դրամ կաշառք է պահանջել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն գործարքներ է բացահայտել։ Տեղեկությունը հրապարակվել է ԱԱԾ պաշտոնական կայքում։

Ըստ հաղորդագրության` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավարը 25 մլն դրամ կաշառք է ստացել հիմնադրամի կողմից 2021 թ.-ի հուլիսին անցկացված միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շուրջ 1,8 մլրդ դրամի արժողությամբ մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության սեփականատիրոջից։

Նա այդ գումարը պահանջել է հիմնադրամին ներկայացված շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու համար։ Այդ գումարից 2.5 մլն դրամը կաշառք պահանջողը ստացել է 2021 թ. սեպտեմբերին։

Իսկ ահա օրերս` նոյեմբերի 12-ին, պաշտոնատար անձի կողմից կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.9 մլն դրամը ստանալուց հետո, նա և կաշառք տված անձը բռնվել և բերման են ենթարկվել ԱԱԾ։ Անձնական խուզարկության արդյունքում պաշտոնատար անձի մոտ հայտնաբերվել է կաշառք տված գումարը։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ ՔՕ համապատասխան հոդվածներով։ Պաշտոնատար անձը և նրան կաշառք տվողը ձերբակալվել են։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ