copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:54 14-11-2021

Ավստրիան լոքդաուն է հայտարարել COVID-19-ի դեմ չպատվաստված անձանց համար

Ավստրիայում կոշտ լոքդաուն կկիրառվի երկրի չպատվաստված բնակիչների համար։ Այն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ի գիշերը։ Այս մասին կիրակի՝ նոյեմբերի 14-ին, Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ավստրիայի դաշնային կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը։

Նա անդրադարձել է նոր վարակների կտրուկ աճող ցուցանիշներին և ասել, որ այլևս սպասելն անխոհեմ կլինի։

«Մենք այս քայլին գնում ենք ծանր սրտով», - ասել է Ավստրիայի կառավարության ղեկավարը և հավելել, որ ևս մեկ համընդհանուր լոքդաունի ներդրումն անարդար կլինի պատվաստվածների նկատմամբ։

Սահմանափակող միջոցները ներդրվում են դեռևս 10-օրյա ժամկետով․ դրանք կվերաբերեն երկրի մոտ 2 միլիոն բնակչի, որոնց կթույլատրվի լքել իրենց տները միայն արտակարգ իրավիճակների դեպքում, մասնավորապես՝ անհրաժեշտ գնումներ կատարելու կամ իրենց բնակավայր մեկնելու համար։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել