copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:10 13-11-2021

Պապիկյանը Բարձրավանի ճանապարհին խրվել է ցեխի մեջ․ Հրապարակ

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը երեկ փորձել են այցելել Բարձրավան, սակայն չեն կարողացել։ Սա այն գյուղերից է, որը հայտնվել է շրջափակման մեջ եւ ադրբեջանցիների մաքսային հսկողության ներքո: Մարզպետն ու փոխվարչապետը փորձել են Բարձրավան հասնել իրենց գովական այլընտրանքային ճանապարհով, որը գրունտային է ու, պարզվում է` անանցանելի, իսկ անձրեւի ժամանակ էլ ավելի է բարդանում երթեւեկելը։ Նրանց տեղափոխող մեքենան, որն ամենագնաց է եղել, խրվել-մնացել է ցեխի մեջ։

Բարձրավանի վարչական ղեկավարը տեխնիկա է ուղարկել, որ մեքենան քաշեն-դուրս բերեն ցեխից, հասցնեն գյուղ, բայց չի հաջողվել։ Մենք զրուցեցինք Բարձրավանի ղեկավար Օնիկ Ավագյանի հետ։ «Հա, չեն կարողացել հասնել՝ էդ այլընտրանքային ճանապարհով, որ պիտի գային: Էս մի հատվածում նոր իմ պահանջով տեխնիկա են տարել, որ էդ հատվածը սարքի։ Քանի որ ցեխ ա եղել, տրանսպորտ չի կարողացել իջնի, իրենք էլ չեն կարողացել մտնել գյուղ։ Իրենք էդ այլընտրանքային ճանապարհով էին գալիս, որ էդ ճանապարհի վիճակն իրենց աչքով տեսնեին։ Ես էլ իրենց խնդրել եմ, որ էդ տեխնիկաները տեղափոխեն էս մի կողմ, որ գյուղի կողմից սկսեն ճանապարհների խճապատումը, որովհետեւ ամենաանանցանելի հատվածն էս կողմի հատվածն ա՝ Բարձրավանի հատվածը, որ պիտի հասնի Տաթեւ-Կապան ճանապարհին»,- ասաց Ավագյանը։

Փաստորեն, այն այլընտրանքային ճանապարհը, որն առաջարկում են այս իշխանությունները շրջափակման մեջ հայտնված գյուղերին, անանցանելի է, եւ անգամ ամենագնացներն են մնում ճանապարհին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել