copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:21 12-11-2021

Նիդերլանդների դեպանի այցը Շուշի չի օրինականացնում ներկա իրավիճակը Լեռնային Ղարաբաղում․ դեսպան Նիկո Սխերմերս

Ինչպես նշում է «Արմենպրես»-ը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ անվտանգային ֆորումի ժամանակ Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը, պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, նշել է, որ Ադրբեջանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանի հուլիսյան այցը Շուշի քաղաք ոչ մի դեպքում չի նշանակում, թե դրանով իր երկիրը օրինականացնում է կամ ճանաչում է ներկա իրավիճակը Շուշիում կամ Լեռնային Ղարաբաղում:

Ուսանողներից մեկը, անդրադառնալով հուլիսի 9-ին և 10-ին Բաքվում հավատարմագրված 46 երկրի դեսպաններ ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների՝ Արցախ այցին, հարցրել է, թե արդյոք Նիդերլանդների դեպանի այցը Շուշի անուղղակի կերպով չի օրինականացնում Ադրբեջանի կողմից կատարված միջազգային օրենքի խախտումները։

Դաեսպանը պատասխանել է, որ Նիդեռլանդների կառավարությունը որոշել է համաձայնել Շուշիի այցելությանը՝ տեղում իրավիճակի մասին պատկերացում կազմելու նպատակով:

«Բաքվում ցանկացած դեսպան հավատարմագրված է նաև Լեռնային Ղարաբաղում՝ ի տարբերություն Երևանում հավատարմագրված դեսպանի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ իմ գործընկերը Բաքվում կարող է ճանապարհորդել Շուշի կամ այլ վայրեր: Պարզ է, որ մենք շատ զգուշությամբ ենք դա անում: Մենք, որպես Նիդեռլանդների կառավարություն, որոշեցինք, որ այդ այցելությունը Շուշի պետք է տեղի ունենա, որպեսզի ինքներս պատկերացում կազմենք, թե ինչ իրավիճակ է Շուշիում: Դա չի նշանակում, որ մենք դա անելու ենք հաճախ կամ մենք դա անելու ենք հեշտությամբ: Եվ ուզում եմ շեշտել, որ դա ոչ մի դեպքում չի նշանակում, թե դրանով մենք օրինականացնում կամ ճանաչում ենք ներկա իրավիճակը Շուշիում կամ Լեռնային Ղարաբաղում», - պատասխանեց ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին