copy image url
Միտք 4 տարի առաջ - 23:29 11-11-2021

Հայկական Լանցելոտը հողատու է, ոստիկանն էլ մերը չէ

«Ոս-տի-կա-նը մերն է»՝ սա վանկարկվել է «էլեկտրիկ-Երևանի», «թավշյա» հեղափոխության նախապատրաստական շրջանում և «հեղափոխության» ողջ ընթացքում: Այդ կեղծ թեզը ժամանակին հրապարակ նետեցին կասկածելի աղբյուրներից սնվող քաղհասարակության ներկայացուցիչները: Ոստիկանների հետ գրկախառնության,համբույրի, ծաղիկ նվիրելու, զորքի առաջ սեքսի իմիտացիայի օրինակներ են գրանցվել ոչ միայն Հայաստանում, այլև Ուկրաինայում և բոլոր այն երկրներում, որտեղ ինչ-ինչ ուժեր փորձել են իբր ժողովրդավարական արժեքներ «ներարկել» տարբեր շարժումների միջոցով:

Իրականում ոստիկանը երբեք «մերը» չի եղել:

Ոստիկանները ծեծել են Հյուսիսային պողոտայից վտարված մարդկանց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, քարշ տվել Բաղրամյան 26-ի մոտ ցույց անող սևազգեստ մայրերին՝ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, այժմ էլ քաշքշում և ծեծում են Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ: Պարզապես հիմա ոստիկանների թիվն ավելի մեծ է, իսկ աշխատավարձը՝ կլորիկ:

Ի դեպ, գունավոր հեղափոխությունների գաղափարախոս Ջին Շարփի՝ հեղափոխության ոչ բռնի մեթոդների մասին հայտնի տեսության մեջ անդրադարձ կա զինվորների, մեր պարագայում՝ ոստիկանների հետ «եղբայրացմանը»:

Ըստ Շարփի՝ «խաղաղ» բառն օգտագործելը չի ենթադրում ձգտել խաղաղության, ազատության և արդարության: «Նախկինների հանդեպ վենդետա չի լինելու» ասելով՝ իշխանության եկած և ժողովրդին սիրող, նրա առաջ խոնարհվող, բայց բոլորին ատող Փաշինյանը վերածվել է դասական բռնապետի: Նրա գործողությունները հիշեցնելու հարկ չկա՝ ամեն ինչ բոլորի աչքի առաջ է. վիշապին իբր սպանելու համար հայտնված Լանցելոտը ինքն է վերածվել վիշապի: Ցավոք, Հայաստանում իրականությունն ավելի մռայլ է, քան Շվարցի պիես-պամֆլետում: Հայկական Լանցելոտը նաև հողատու է:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը