copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:34 11-11-2021

Մերկելի հետ զրույցում Պուտինը նշել է միգրանտների խնդրի լուծման հնարավոր տարբերակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելի հետ։ Կողմերը շարունակել են Եվրամիության երկրների հետ Բելառուսի սահմաններին տիրող իրավիճակի քննարկումը։ Նրանք վերահաստատել են այս սուր միգրացիոն ճգնաժամի շուտափույթ կարգավորման կարևորությունը «միջազգային մարդասիրական չափանիշներին համապատասխան»։

Ինչպես նշվում է Կրեմլի կայքում, Պուտինը կողմ է արտահայտվել խնդրի լուծման համար ԵՄ երկրների և Բելառուսի միջև կապերի վերականգնմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ուկրաինական ներքին հակամարտության շուրջ։ Ռուսաստանի ղեկավարը ուշադրություն է հրավիրել Կիևի ապակառուցողական քաղաքականության վրա, որն ավելի ու ավելի է ապավինում ուժային մեթոդներին, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերին։ Նա դրանք օգտագործում է՝ խախտելով Մինսկի միջոցառումների փաթեթը։

րանք նաև նշել են Սև ծովում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք այլ երկրների զինված ուժերի սադրիչ գործողությունների ապակայունացնող և վտանգավոր բնույթը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով