copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:19 11-11-2021

ԵՄ-ն կարող է Բելառուսի պատճառով պատժամիջոցներ կիրառել «Աերոֆլոտ»-ի դեմ. Bloomberg

ԵՄ իշխանությունները դիտարկում են դեկտեմբերի սկզբին ռուսական «Աերոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակի հետ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ԵՄ անանուն պաշտոնյային։

Նոր պատժամիջոցների տակ կարող են հայտնվել միգրանտներին Բելառուսի տարածքով Եվրամիության սահմաններ տեղափոխելու մեջ ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Գործակալության զրուցակցի խոսքով, բացի ռուսական ավիաընկերությունից, խոսք է գնում նաև Turkish Turkish Airlines-ի մասին։ ԵՄ-ն կարող է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ համատեղ հայտարարել պատժամիջոցների նոր փաթեթի մասին, ասել է նա։

Լեհ-բելառուսական սահմանին շարունակվում է միգրացիոն ճգնաժամը։ Հազարավոր անօրինական ներգաղթյալներ փորձում են մուտք գործել Լեհաստանի տարածք։ Լեհաստանի իշխանությունները ճգնաժամի համար մեղադրում են Մինսկին՝ այն անվանելով «հիբրիդային հարձակում»։

Ամենից շատ դիտված