Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:18 10-11-2021

Արցախի նախագահը անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 10-ին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, անվտանգության խորհրդի քարտուղարի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ անվտանգային հարցերով խորհրդակցություն է հրավիրել:

Երկրի ղեկավարը նշել է, որ չնայած 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի դադարից հետո կատարվել են լայնածավալ աշխատանքներ բնակչության անվտանգության ապահովման համար, սակայն հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի հրահրած սադրանքների՝ թիրախային կրակոցներից ունեցած զոհերի և վիրավորների փաստերը ստիպում են պաշտպանական նոր մեթոդներ կիրառել: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ փոխգործակցության սկզբունքով քայլերն են նախատեսվում:

Իրավիճակի վերաբերյալ առաջարկություններ են հնչեցրել քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել