copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:29 10-11-2021

Սալմա Հայեկի տնից 19 ուրվական են քշել

Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեկը պատմել է, թե ինչպես է մեդիումը Լոնդոնում իր տնից դուրս քշել 19 ուրվականների։ Այս մասին նա կիսվել է The Ellen DeGeneres Show-ում:

Հայեկն ընդգծել է, որ ինքն ուրվականների չի հանդիպել, սակայն իր բնակարանում սպասուհին բողոքել է լույսերի ինքնաբուխ միանալ-անջատվելուց։ Հաղորդման հյուրը դարձած դերասանուհու դուստրը՝ Վալենտինան, ասել է, որ ինքն իր աչքերով տեսել է «ուրվականի նման մի բան»։

«Ես հանգստացրեցի ընտանիքիս ու ասացի, որ կբերեմ ինչ-որ մեկին։ Նույնիսկ եթե դա ճիշտ չէ, նրանք հոգեբանորեն հանգիստ կզգան այն մտքից, որ ամեն ինչ ավարտված է»,- ասել է Հայեկը:

Սակայն հրավիրված մեդիումն էլ ավելի է վախեցրել տնեցիներին, խոստովանել է աստղը։ Նա հայտարարել է, որ տանը 20 ուրվական կա։ Միևնույն ժամանակ, «փորձագետը» պնդել է, որ նրանցից մեկը՝ միանձնուհին, պետք է մնա, քանի որ այդ ոգուց «լավ էներգիա» է բխում։