copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:27 10-11-2021

Turkish Airlines-ը հերքում է ապօրինի միգրանտներին Բելառուս տեղափոխելու մեղադրանքները

Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը հերքել է Բելառուս անօրինական միգրանտներ տեղափոխելուն իր մասնակցության վերաբերյալ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, գրում է Milliyet-ը։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են բելառուսական իշխանությունների հետ Turkish Airlines-ի համագործակցության մասին։

Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ, Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Օլեգ Գայդուկևիչի խոսքով, միգրանտներն օրինական ճանապարհով, այդ թվում՝ Թուրքիայից, Բելառուս են ժամանում ինքնաթիռներով, այնուհետև ոտքով հասնում են Լեհաստանի սահման։

«Միգրանտները Բելառուս են ժամանում ինքնաթիռներով: Մենք չենք կարող դադարեցնել ավիահաղորդակցությունը: Նրանք գալիս են Թուրքիայից կամ այլ պետություններից և ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Նրանք ժամանում են միանգամայն օրինական ճանապարհով, ինչպես այլ երկրներ։ Բայց հետո նրանք ոտքով հասնում են սահման»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել