copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:30 09-11-2021

Հայաստանի և Սլովենիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Նոյեմբերի 8-ին Լյուբլյանայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, սլովենականը՝ Սլովենիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արկտիկայի վարչության պետ Բերտա Մրակը։ Հայկական պատվիրակության կազմում էր Սլովենիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Խորհրդակցությունների շրջանակներում քննարկումներ են եղել նաև Մարդու իրավունքների վարչության պետ Նատաշա Բերգելի, Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Բարբարա Կրեմժարի և Երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Ռոկ Տոմշիչի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-սլովենական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձել միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը, տնտեսական կապերի խթանմանը։

Կողմերը քննարկել են ԵՄ խորհրդում Սլովենիայի նախագահությամբ անցկացվելիք ԱլԳ նախարարական հանդիպմանը և գագաթաժողովին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և այդ համատեքստում կարևորվել Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը հիմնախնդրի տևական և համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է