copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:28 09-11-2021

Ուռուցքաբանները մանկական քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց են գտել

Քեմբրիջի համալսարանի ուռուցքաբանների կարծիքով՝ գենետիկական անալիզը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կերպով ախտորոշել քաղցկեղը երեխաների մոտ և ընտրել բուժման մարտավարությունը։ Այս մասին նրանք հայտարարել են Քաղցկեղի հետազոտության բրիտանական ազգային ինստիտուտի համաժողովում։

Հետազոտողներին հաջողվել է ստանալ քաղցկեղով տառապող 36 երեխայի գենոմ և ընդհանուր 23 տեսակի ուռուցքների նմուշներ։ Գենոմի տարբերությունների վերլուծությունը բացահայտել է մի քանի պոտենցիալ կարևոր գենետիկական տարբերակներ:

Երկու դեպքում դրանք հաստատել են առկա ախտորոշումը, չորսում հանգեցրել են դրա փոփոխությանը։ Ութ դեպքերում գենոմի վերլուծությունը նոր տեղեկատվություն է տվել հիվանդության ընթացքի հետագա կանխատեսումների վերաբերյալ: Երկու դեպքում քաղցկեղը ժառանգական է պարզվել։ Յոթ երեխաների համար հնարավոր է եղել ընտրել բուժման մեթոդներ, որոնցից մի քանիսը նախկինում նրանց նկատմամբ չէին կիրառվել, բայց կարող էին ավելի արդյունավետ լինել։

Այսպիսով, գենոմի սեկվենավորումը օգնել է ավելի ճշգրիտ որոշել ուռուցքի առաջացման պատճառները և թերապիա ընտրել: Հետազոտողները հույս ունեն, որ ապագայում այս մոտեցումը կմեծացնի քաղցկեղի հաղթահարման հավանականությունը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան