copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:00 09-11-2021

Սեյրան Օհանյանը ոչ մի կապ չունի Շուշիի անկման հետ․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պնդում է՝ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ոչ մի կապ չունի Շուշիի անկման հետ: Հովհաննիսյանը նման համոզմունք է հայտնել Aysor.am-ի հետ զրույցում։

«Ես լիովին չեմ տիրապետում Շուշիի օպերացիայի գաղտնիքներին՝ ով է ղեկավարել, ով էր իրականացրել և այլն, բայց իմ ունեցած նախնական տեղեկություններով` Սեյրան Օհանյանը ոչ մի կապ չունի Շուշիի անկման հետ»,–ասել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, թե երբ Օհանյանն Արցախ է գնացել, ինքը խոսել է նրա հետ, և առաջին իսկ րոպեից նախկին նախարարը մտել է թեմայի մեջ՝ որևէ կարգավիճակ չունենալով:

«Պաշտպանության բանակում, կարծեմ, Արայիկ Հարությունյանն Օհանյանին ինչ-որ բան առաջարկել է, դրան մանրամասն չեմ տիրապետում, բայց Սեյրան Օհանյանն իր պրոֆեսիոնալիզմի մակարդակին հարիր խորհուրդներ է տվել, որոնց մի մասը մեր տղերքը կատարել են, մի մասը, դժբախտաբար, կամ չեն արել, կամ չի ստացվել, կամ չեն ուզել. եթե անեին, միգուցե շատ տեղերում ավելի լավ կլիներ», - ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հավելել է, որ Սեյրան Օհանյանը կռվի ժամանակ գնդի հրամանատարներին, գումարտակի հրամանատարներին է խորհուրդներ տվել։

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի Օհանյանն ինքը հերքել էր տեղեկությունները, թե Շուշիի մարտական գործողություններն ինքն է ղեկավարել։Նա նշել էր` համապատասխան աջակցություն է ցուցաբերել. միայն այդքանը, հրամանատարական որևէ գործառույթ չի ունեցել։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը