copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:02 08-11-2021

21 չափսի կուրծք ունեցող բրիտանուհին վիրահատության միջոցով փոքրացրել է այն

Անգլուհի Լարա Հոուսը վիրահատության միջոցով փոքրացրել է 21 չափսի կուրծքը, գրում է Daily Mail-ը։ Աղջկա խոսքով՝ մեծ կրծքով ապրելը շատ բարդ փորձություն է, որն ազդում է ինչպես առողջության, այնպես էլ առօրյա կյանքի վրա։

28-ամյա կնոջ խոսքով՝ ինքը մի քանի տարի առաջ էր ծրագրել փոքրացնել կրծքի չափսը։ Սակայն, խորհրդակցությունից հետո բժիշկները, Լարայի գիրության պատճառով, հրաժարվել էին վիրահատությունից, ուստի նա ստիպված է եղել նիհարել հատուկ ֆիթնես պլանի համաձայն։ Քաշը կարգավորելուց հետո աղջիկը կրկին մերժում է ստացել բժիշկներից։ Հոուզը սակայն չի հուսալքվել և դրամահավաք է սկսել վիրահատության համար։ Ի զարմանս նրա, մարդիկ անտարբեր չեն մնացել և գումար են փոխանցել նրա հաշվեհամարին։

«Ես ցնցված էի, երբ գումարը հավաքեցի։ Բարի մարդիկ ինձ շատ օգնեցին, առանց նրանց ոչինչ չէր ստացվի»,- մեկնաբանել է Լարան։

Վիրահատության արդյունքում Հոուսի կուրծքը հասցվել է հինգերորդ չափսի։ Այժմ կինը երջանիկ է, որ կարող է գնել իրեն դուր եկած հագուստը, վայելում է կյանքն առանց ցավի և իրեն լիարժեք մարդ է զգում։

«Հիմա կարող եմ ուղիղ կանգնել և նորմալ նստել։ Ես կարող եմ հանգիստ ցնցուղ ընդունել: Ես կարող եմ առավոտյան վազել և երազել մարաթոնային վազքի մասին»,- պատմել է բրիտանուհին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը