Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:52 08-11-2021

Վրաստանում դեկտեմբերի 1-ից կներդրվի «կանաչ անցաթղթերի» համակարգը

Վրաստանում դեկտեմբերի 1-ից մի շարք օբյեկտներ այցելելու համար կներդրվի «կանաչ անցաթղթերի» համակարգը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի արդյունքներով։

Նրա խոսքով, «կանաչ» կարգավիճակ կստանան՝ լիովին պատվաստված քաղաքացիները, կորոնավիրուսով հիվանդացածներն ու ապաքինվածները, և նրանք, ովքեր անցել են ՊՇՌ թեստ (վերջին 72 ժամվա ընթացքում) կամ հակագենի արագ թեստ (վերջին 24 ժամվա ընթացքում):

«Դեկտեմբերի 1-ից քաղաքացիները տարբեր օբյեկտներ կարող են այցելել միայն «կանաչ անձնագրի» սկզբունքով։ Դրանք են՝ սննդի օբյեկտները, ժամանցային կենտրոնները, ժամանցային օբյեկտները, կինոթատրոնները, օպերային թատրոնները, թանգարանները, համերգասրահները, խաղատները և այլն»,- նշել է Ղարիբաշվիլին:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից