Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:17 08-11-2021

Վրաստանում հրապարակել են 24 ժամում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը

Վրաստանում ևս 74 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից։ COVID-19-ի զոհերի թիվը համավարակի ընթացքում հասել է 10509-ի։

Մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2191 նոր դեպք։ Նախորդ օրը կատարվել է 21477 թեստ՝ ՊՇՌ թեստ՝ 8273, արագ հակագենային թեստ՝ 13204։

Ապաքինվել է ևս 4348 հիվանդ։ Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 755.046 է, ապաքինվածները՝ 693.129։

Կառավարական stopcov.ge կայքի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման մակարդակը կազմել է օրական 10.2%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9.64%, իսկ շաբաթվա ընթացքում՝ 10.41%։

Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1204 մարդ, ընդհանուր առմամբ Վրաստանում կիրառվել է 2.005.229 դեղաչափ պատվաստանյութ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից