copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:17 05-11-2021

Ձերբակալվել են Նոր Մոսկվայում տղամարդու վրա հարձակված կովկասցիները

Իրավապահները Նոր Մոսկվայում ձերբակալել են երկու տղամարդու, ովքեր հարձակվել են ռուսի վրա, որը եղել է երեխայի հետ։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Իվանովան։ Հնարավոր է եղել բացահայտել նաեւ ծեծկռտուքի երրորդ մասնակցին, այժմ իրավապահները փնտրում են նրան։

Ձերբակալվածները կտեղափոխվեն Քննչական կոմիտե, որտեղ նրանց կհարցաքննեն։ Ավելի վաղ տղամարդկանց նկատմամբ քրեական գործ էր հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով։

Ընդհանուր առմամբ, դատելով տեսանյութից, դեպքին մասնակցել է չորս հարձակվող։

Հիշեցնենք, որ Նոր Մոսկվայի Նովիե Վատուտինկիում հարձակման պատմությունը լայն արձագանք է գտել։ Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես են ուժայինները շրջափակել այն տան մուտքը, որում ենթադրաբար հարձակման մասնակիցներից մեկը եղել է։ Նաև ոստիկանները այցելել են երեխայի՝ ծեծկռտուքի ժամանակ վիրավորված հորը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին