copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:58 04-11-2021

Պուտինը և Լուկաշենկոն Միութենական պետության ինտեգրացիոն դեկրետ են ստորագրել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Միութենական պետության ինտեգրացիոն դեկրետ են ստորագրել։ Այս մասին հաղորդում է ԲելՏա գործակալությունը։

Այսպիսով, պետությունների ղեկավարները համաձայնության են եկել երկու երկրների ինտեգրման համար ներկայացված 28 ծրագրերի (ճանապարհային քարտեզների) հետ։ Նաև Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդում ընդունվել է նորացված ռազմական դոկտրին և Ռուսաստանի և Բելառուսի միգրացիոն քաղաքականության միասնական հայեցակարգ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի նիստը կայացել է այսօր՝ նոյեմբերի 4-ին, առցանց։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով ինտեգրման մասին դոկտրինի ստորագրումը, ասել է. «Տեսնում եմ, որ Պուտինը ստորագրել է, ես ևս կստորագրեմ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է