Ներքին 4 տարի առաջ - 11:33 04-11-2021

3+3 ձևաչափ Փաշինյանի ու Էրդողանի միջև չի քննարկվում

Դելիմիտացիայի ու դեմարկացիայի բանակցությունների ու գործիքակազմերի մասին այժմ խոսելը վաղ է, քանի որ նման բանակցություններ այժմ չեն ընթանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասած արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Նա ընդգծեց, որ այժմ ոչ մի բանակցություն չի ընթանում ու ոչ մի գործիք չկա էլ։ Պետք չէ շտապել։ Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյո՞ք ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շտապել է, փոխնախարարը չպատասխանեց։

Լրագրողները հիշեցրին, որ Էրդողանը հայտարարել էր, թե Փաշինյանի հետ քննարկում են 3+3 ձևաչափը։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ ինչ են քննարկում թշնամի պետության ղեկավարության հետ։ Փոխնախարարը պատասխանեց, որ ոչ մի նման քննարկում չկա ու դա չի համապատասխանում իրականությանը։ Ճշգրտող հարցին, թե Էրդողանը ստու՞մ է, փոխնախարարը պատասխանեց՝ մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է