Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:58 01-11-2021

Թաիլանդը բացվել է զբոսաշրջիկների համար մեկուկես տարվա սահմանափակումներից հետո

Թաիլանդը վերաբացվել է ամբողջովին պատվաստված զբոսաշրջիկների համար՝ կորոնավիրուսի պատճառով 18 ամսվա սահմանափակումներից հետո։ Սպասվում է, որ տասնյակ հազարավոր ճանապարհորդներ կժամանեն Բանգկոկ և Փհուկետ:

Ըստ The Guardian-ի, կորոնավիրուսային համավարակը հարված է հասցրել թագավորության տնտեսությանը, քանի որ զբոսաշրջությունը կազմում է երկրի ազգային եկամտի գրեթե 20%-ը, իսկ երկիր ժամանողների թիվը համավարակի պատճառով նվազել էր ավելի քան 80%-ով։

Նոյեմբերի 1-ից Թաիլանդի իշխանություններն ավելի քան 60 ցածր ռիսկային երկրներից երկիր ժամանող պատվաստված զբոսաշրջիկներին թույլ կտան կարանտինն անցկացնել հյուրանոցներում, որն այդ սեկտորի համար փրկարար օղակ կդառնա: