Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:56 29-10-2021

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը Սաակաշվիլիի կողմնակիցներին կասկածում է իշխանությունը զավթելու դավադիր մտադրության մեջ

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով՝ «Սահմանադրական կարգը բռնի փոխելու, Վրաստանում պետական ​​իշխանությունը տապալելու կամ զավթելու դավադրություն»։ Այս մասին հայտարարել է Պետական ​​անվտանգության հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի տեղակալ Բաչի Մգելաձեն։

Գերատեսչությունում նշում են, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցները ծրագրում են «կործանարար գործողություններ» իրականացնել։ Մասնավորապես, դատապարտյալի առողջական վիճակի վատթարացման դեպքում ցանկանում են թույլ չտալ նրան տեղափոխել Գլդանսկայա թիվ 8 բանտ։

Պետական ​​անվտանգության ծառայությունը պնդում է, որ Սաակաշվիլիի կողմնակիցները ծրագրում են փակել բանտ տանող ճանապարհները, ինչը կհանգեցնի «անվերահսկելի իրավիճակի ու քաոսի»։

Գերատեսչությունը հրապարակել է Սաակաշվիլիի նախագահական գրադարանում դատարանի թույլտվությամբ արված ձայնագրության մի մասը։ Նշվել է խոսակցության միայն մեկ մասնակցի անունը՝ «Միացյալ ազգային շարժման» անդամ Բեսիկ Ծերեդիանին։ Միաժամանակ, այս թեմայի քննարկումը, ըստ ԱԱԾ ներկայացուցչի, ակտիվորեն ընթացել է ԱՇԽ-ի մյուս անդամների շրջանում։ Նախատեսվում է, որ գործով ամբաստանյալները հարցաքննվեն դատարանում։

Վրաստանի քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է պատիժ՝ ազատազրկում հինգից ութ տարի ժամկետով։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ իշխանությունները հրաժարվում են հացադուլավոր Սաակաշվիլիին տեղափոխել մասնավոր կլինիկա՝ բուժհաստատությունում նրա կողմնակիցների և ոստիկանների միջև բախումներից խուսափելու համար։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել