copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:14 29-10-2021

Կինը համոզել է ամուսնուն, որ նա Ալցհեյմերի հիվանդությամբ է տառապում և նրա հաշվից 600 հազար դոլար է գողացել

ԱՄՆ-ից Դոննա Մարինոն կարողացել է համոզել իր առողջ ամուսնուն, որ նա Ալցհեյմերի հիվանդությամբ է հիվանդ և ամուսնուց գողացել է 600 հազար դոլար։ Այս մասին հայտնում է Complex-ը։

Ոստիկանության տվյալներով՝ Դոննան արդեն երկու տասնամյակ խաբում է ամուսնուն։ Տղամարդը, վստահ լինելով, որ հիվանդ է, թույլ է տվել նրան վերահսկել իր բոլոր ֆինանսները։ Ավելին, ամերիկուհին փաստաթղթերի ու կենսաթոշակային կտրոնների վրա կեղծել է ամուսնու ստորագրությունները։

Այսպիսով, 1999 թվականից Դոննային հաջողվել է իր բանկային հաշվին փոխանցել մոտ 600 հազար դոլար, որը պատկանում է ամուսնուն։

«Մարինոն խաբեությամբ ձեռք է բերել ամուսնու լիազորագիրը։ Հետո նրա օգնությամբ տղամարդու պատկանող հարկային նվազեցում է ստացել։ Կինը հավատում էր, որ համոզելով ամուսնուն, որ նա Ալցհեյմերի հիվանդություն ունի, նա չի գնա բանկ՝ իր ֆինանսները կարգավորելու համար»,- պատմել է ոստիկանության կապիտան Ջոզեֆ Մուրգոն:

Ինչպես նշել են սպաները, նրանք սկսել են իրենց հետաքննությունը 2020 թվականին, երբ ստացել են Դոննայի կողմից մշակված խոշոր խարդախության սխեմայի մասին հաղորդումներ: Արդյունքում Մարինոն ձերբակալվել է և մեղադրվել առաջին կարգի գողության և փաստաթղթեր կեղծելու մեջ։

Ավելի վաղ հաքերները, օգտագործելով ձայնային կլոնավորման տեխնոլոգիան, ԱՄԷ-ում բանկի հաճախորդի հաշվից գողացել էին 35 մլն դոլար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին