copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 08:13 29-10-2021

Մակունցը հայ համայնքի կազմակերպած միջոցառմանը չի մասնակցել․ Հրապարակ

«Հոկտեմբերի 24-25-ը ԱՄՆ հայ համայնքը կազմակերպել էր հայկական ուտեստների եւ արվեստի փառատոն: Նպատակը հայկական խոհանոցը, արվեստն ու արհեստներն ամերիկյան հասարակությանը ներկայացնելը եւ հանրայնացնելն էր: Բացօթյա միջոցառմանը հարյուրավոր մասնակիցներ են եղել՝ հայ համայնքից, հարյուրավոր ամերիկացիներ, որոնց հետաքրքրել են Հայաստանը եւ նրա մշակույթը:

Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, միջոցառմանը չի մասնակցել դեսպան Լիլիթ Մակունցը, ինչը վիրավորել է միջոցառման կազմակերպիչներին, քանի որ նման մակարդակի միջոցառումներ համայնքում կազմակերպելը չափազանց բարդ է: Իսկ դեսպանը, որն առաջինը պետք է մասնակցեր, եթե ոչ կազմակերպեր, նման մասշտաբային միջոցառմանը գոնե ներկա գտնվելու ժամանակ չի գտել: Մինչդեռ այն տեղի է ունեցել դեսպանությունից ընդամենը 20 րոպեի հեռավորության վրա»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը