copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:37 28-10-2021

Վրաստանում COVID-19-ի 4009 նոր դեպք է հայտնաբերվել

Վրաստանում ևս 45 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից։ Համավարակի ընթացքում COVID-19-ից մահացածների թիվը հասել է 9918-ի։

Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4009 նոր դեպք։ Նախորդ օրը կատարվել է 46107 թեստավորում։

Ապաքինվել է ևս 5177 հիվանդ։ Երկրում COVID-19-ով հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 707290 է, ապաքինվել է 647878 հիվանդ։

Ամենից շատ դիտված