copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:22 28-10-2021

Երևանում տեղի է ունեցել թվային փոխակերպման և թվային կայունության վերաբերյալ միջոցառում

Հոկտեմբերի 28-ին Երևանում տեղի է ունեցել թվային փոխակերպման և թվային կայունության վերաբերյալ միջոցառումը, որը կազմակերպվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հեռահաղորդակցության միջազգային միության (#ITU) և Հայաստանի օպերատորների միության կողմից։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Ողջունելով Digiweek 2021-ի շրջանակում իրականացվող համաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է. «Թվայնացումը և թվային փոխակերպումը Հայաստանի համար կարևորագույն ուղղություններից է: Մեր նախարարությունը, որպես ոլորտի պատասխանատու կառույց, շատ մեծ անելիքներ ունի, հատկապես 2022 թվականի կառավարության ծրագրի շրջանակներում: Մենք հետաքրքրված ենք ոլորտում ընթացող աշխարհի տենդենցներով ու փորձով, մեր երկրում դրանց կիրառմամբ»:

Դավիթ Սահակյանն ընդգծել է նաև նախարարության և ոլորտի մասնագետների միջև ակտիվ համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ԱՊՀ հարցերով տարածաշրջանային ստորաբաժանման տնօրեն Նատալիա Մոչուն: Վերջինս անդրադարձել է նորագույն տեխնոլոգիաների ենթակառուցվածքների, թվային ծառայություններ մատուցող ստարտափների էկոհամակարգի զարգացման հարցերին, և նշել, որ առանց դրանց այսօր թվային տնտեսությունը հնարավոր չէ պատկերացնել, ինչպես նաև հույս է հայտնել, որ համաժողովը լավ առիթ է քննարկելու ոլորտային տարածաշրջանային առաջնահերթությունները:

Միջոցառումը երկու մասից էր բաղկացած՝ «Թվային փոխակերպում՝ կապ վաղվա հետ» ֆորումից և «Թվային կայունություն. ինչպես պատրաստվել ապագա ճգնաժամերին» կլոր սեղանից, որոնց մասնակցում էին Հայաստանի և միջազգային փորձագետներ:

«Թվային փոխակերպում՝ կապ վաղվա հետ» ֆորումի ընթացքում տեղի են ունեցել նաև մասնագիտական պանելային քննարկումներ և կլոր սեղաններ՝ թվային փոխակերպման, կապի և ենթակառուցվածքների, տեխնոլոգիական լուծումների և կարողությունների զարգացման ուղղությամբ: Միջոցառմանը ներկայացվել է նաև «Հայաստանում թվային ճկունության գնահատման» զեկույցը, որը պատրաստվել է ITU-ի փորձագետների կողմից՝ ITU Connect2Recover նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի օպերատորների միության և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցության արդյունքում։

Մասնակիցները քննարկել են զեկույցի առանցքային եզրակացությունները, խնդիրներն ու հետազոտության արդյունքների հիման վրա բացահայտել հնարավոր գործողություններն ու լուծումները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի