copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:38 27-10-2021

Հայաստանում քաղաքական ուժերը կարևորում են հայ-իրանական հարաբերությունների խորացումն ու զարգացումը․ Արմեն Գևորգյան

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանում քաղաքական ուժերը կարևորում են հայ-իրանական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Արմեն Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովի հիմնական առաջնահերթություններից են տարածաշրջանային համագործակցության զարգացումն ու հարաբերությունների ընդլայնումը, ինչն անհնար է պատկերացնել առանց Իրանի:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի խոսքերով՝ չնայած Իրանի և Հայաստանի միջև ձևավորված մշակութային և քաղաքական հարաբերություններին՝ տնտեսության ոլորտում համագործակցությունը դեռևս ցանկալի մակարդակի վրա չէ: Նա նշել է, որ Իրանում ձևավորված նոր կառավարությունը լծվել է գործի, որպեսզի կյանքի կոչի Հայաստանի հետ կապված օրակարգային բոլոր նախագծերը: Իրանը համագործակցության իրատեսական նախադրյալներ է տեսնում համատեղ արտադրություններ կազմակերպելու, գործարաններ հիմնելու և գործարկելու, առևտրաշրջանառությունն ակտիվացնելու ուղղություններում: Դեսպանը վերահաստատել է, որ առկա է երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը զարգացնելու մեծ ներուժ: Կողմերի կարծիքով՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել Իրանի՝ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հեռանկարներին, որտեղ առկա է չիրացված մեծ ներուժ:

Արմեն Գևորգյանի խոսքերով՝ պատմական նոր հնարավորություններ են ստեղծվում, որոնք պետք է ճիշտ գնահատել և օգտագործել, հատկապես՝ «Հյուսիս-հարավ» միջանցքի մասով: Նա համաձայնել է դեսպանի այն դիտարկմանը, որ առաջիկայում երկու երկրների առևտրաշրջանառությունը կարող է հասնել մինչև մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի:

Դեսպանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության անհրաժեշտությունը: Նրա կարծիքով՝ մասնագիտական հանձնաժողովների երկխոսությամբ և փոխայցերով պետք է սկսել համատեղ ծրագրերի քննարկումներն ու իրականացումը: Իսկ փոխայցերը կնպաստեն նաև մարզերում և հատկապես Սյունիքում ներդրումներ կատարելուն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել