copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:25 27-10-2021

Սահմանային իրավիճակի մասին ընդդիմության հայտարարությունը չընդունվեց․ իշխանությունը չմասնակցեց քվեարկությանը

Ազգային ժողովում քվեարկության դրվեց ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր և իշխանական խմբակցությունները համաձայնության չեկան «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքում ընդդիմության կողմից կազմված ԱԺ հայտարարության նախագիծը։

Քվեարկությանը տեքստի առնչությամբ կոնսեսուս չլինելու պատճառով ՔՊ–ն չմասնակցեց քվեարկությանը և ԱԺ հայտարարության նախագիծը ստացավ 26 կողմ ձայն ։

Մինչ քվերակությունը «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը ընթերցեց հայտարարության տեքստը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վարման կարգով ասաց, որ քաղաքական մեծամասնությունն այս հայտարարության նախագիծը ստացել է երեկ՝ օրվա երկրորդ կեսին և իրենք ներգրավված չեն եղել հայտարարության կազմման գործում։ Ամեն դեպքում փորձել են աշխատել ընդդիմադիր գործընկերների հետ՝ ստանալու նախագծի կոնսենսուսային տարբերակ, որը չի հաջողվել:

«Նախագծում տեղ գտած այն դրույթներն ու թեզերը, որոնք վերաբերվում են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին, հակամարդկային գործողություններին, մենք այդ դրույթների հետ որևէ խնդիր չենք տեսնում: Ավելին՝ խորհրդարանական մեծամասնությունն իր բոլոր խողովակներով և գործադիրը բոլոր մակարդակներում պայքարում է նշված խնդիրների միջազգային հանրայնացման և խնդիրների լուծման ուղղությամբ։ Սակայն հայտարարության մեջ տեղ են գտել նաև ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ՝ ընդդիմության քաղաքական նարատիվի մաս հանդիսացող մոտեցումներ, որոնք, որ ըստ մեզ չեն կարող տեղ գտնել նման հայտարարության մեջ: Այսպիսով` ընդդիմության հետ իշխանությունը կոնսենսուսի չենք կարողացել հասնել և հետևաբար ՔՊ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը»,–ասաց նա։

«Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը նշեց, որ ներքաղաքական բնույթի հարցերը բխում են Ազգային ժողովի Սահմանադրական կարգավիճակից և իրենց կարծիքով այդ ձևակերպումը հնարավորություն է ընդգծել խորհրդարանական կառավարման երկրում պառլամենտի էական դերակատարությունը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան