copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:12 26-10-2021

Էրդողանը Ալիեւին ժամացույց է նվիրել, որի վրա պատկերված է Ղարաբաղում աճող խոլորձ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանից ստացել է Ղարաբաղում աճող կովկասյան օֆրիսի՝ խոլորձի պատկերով ժամացույց։

Նման նվեր Էրդողանը ներկայացրել է հարեւան Ադրբեջանի ղեկավարին ղարաբաղյան Ֆիզուլի (Վարանդա) քաղաքում կայացած հանդիպման ժամանակ, ուր պաշտոնական այցով ժամանել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը մեկնել է Ֆիզուլի՝ բացելու միջազգային օդանավակայանը, որն այժմ կգործի այս քաղաքում։

Հանդիպմանը Էրդողանը և Ալիևը քննարկել են նաև երկու երկրների միջև համագործակցության տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ Ղարաբաղի այն շրջանների ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, որոնք անցել են Բաքվի վերահսկողության տակ վերջին զինված հակամարտության արդյունքում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի