copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:18 25-10-2021

Թուրքական լիրան շարունակում է արժեզրկման պատմական ռեկորդներ գրանցել

Թուրքիայի դրամական միավորը՝ թուրքական լիրան, օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։

Հոկտեմբերի 25-ի առավոտյան թուքական լիրան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդներ է գրանցել, հաղորդում է ermenihaber-ը։

Նշվում է, որ արժեզրկման հերթական ռեկորդները գրանցվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով այդ երկրի ԱԳՆ-ն անցանկալի անձ հայտարարեց թուրք իրավապաշտպան, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Օսման Քավալային ազատելու կոչ արած 10 երկրի դեսպանի։

Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշները գրանցվել էին հոկտեմբերի 22-ին. 1 դոլարի դիմաց՝ 9.74, 1 եվրոյի դիմաց՝ 11.18 թուրքական լիրա փոխարժեք, 1 ֆունտ ստելինգ/13.21 լիրա։

Այս պահին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 դոլար/9.85 լիրա, 1 եվրո/11.47 փոխարժեքով: Ֆունտ ստերլինգ-լիրա փոխարժեքը հետևյալ պակտերն ունի. 1 ֆունտ ստելինգ/13.41 լիրա։

Տարեսկզբից մինչև այսօր թուրքական լիրան 24 տոկոսով արժեզրկվել է։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում