Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:34 23-10-2021

Նշանակվել են Գեղարքունիքի մարզի չորս համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ․ մարզպետարան

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի որոշումներով Լուսակունք, Ծովակ, Մադինա և Ախպրաձոր համայնքներում նշանակվել են համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ: Այդ մասին տեղեկանում ենք մարզպետարանի կայքից:

Մարզպետի որոշմամբ Խաչիկ Պուրակի Խաչատրյանը հոկտեմբերի 19-ից նշանակվել ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղական բնակավայրից բաղկացած Լուսակունք համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև միավորված համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Գարիկ Գուրգենի Հակոբյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղական բնակավայրից բաղկացած Ծովակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև միավորված համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Վրեժ Սերյոժայի Սարգսյանը 2021 թվականի հոկտեմբերի 19-ից նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղական բնակավայրից բաղկացած Մադինա համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև միավորված համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Լարվենդիկ Ժորժիկի Ղազարյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղական բնակավայրից բաղկացած Ախպրաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև միավորված համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ