Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:14 21-10-2021

ԱՄՆ-ում ավելի քան 650 մարդ է վարակվել սալմոնելոզով մեքսիկական սոխի պատճառով

ԱՄՆ 37 նահանգներում մեքսիկական սոխի պատճառով սալմոնելոզի բռնկում է տեղի ունեցել, ավելի քան 650 մարդ է հիվանդացել: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) կայքում:

Նշվում է, որ հիվանդությունը բնակիչներին է փոխանցվել Մեքսիկայի Չիուաուա նահանգից ԱՄՆ ներկրված կարմիր, սպիտակ և դեղին սոխի միջոցով: Մթերքի բաշխումն իրականացրել է ProSource Inc. ընկերությունը. սոխը մատակարարվել է ռեստորաններին և մթերային խանութներին ԱՄՆ-ի բոլոր նահանգներում: Վերջին անգամ այն ​​ներկրվել է օգոստոսի 27-ին, սակայն արտադրանքը դեռ պահվում է ամերիկացիների տներում և ձեռնարկություններում, նշել է CDC-ն:

Իշխանություններն ԱՄՆ բնակիչներին զգուշացրել են չվաճառել, չգնել և չօգտագործել Չիուաուայից ներմուծված և ProSource Inc.-ի կողմից մատակարարված սոխը: Նույնը վերաբերում է նաև առանց պիտակների և փաթեթավորման սոխին:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել