copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:55 21-10-2021

Ոչ Ֆոտիգան, ոչ Կուբիլիուսը մեր երկրի համար որևէ արժեք չունեն․ Ղարիբաշվիլի

«Ո՛չ Ֆոտիգան, ո՛չ Կուբիլիուսը, ո՛չ մեկ ուրիշը ոչինչ չեն նշանակում ինձ և մեր երկրի համար», - լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Իրակլի Ղարիբաշվիլիին հարց են ուղղել մի քանի խորհրդարանականների, այդ թվում`Աննա Ֆոտիգայի նամակի վերաբերյալ, որում ասվում է, որ Միխայիլ Սաակաշվիլիի կալանավորումը պետք է կասեցվի՝ մինչև Ստրասբուրգի դատարանի որոշումը:

«Ես կցանկանայի հիշեցնել ձեր թվարկած մի քանի եվրապատգամավորներին, որոնք անձնական կապերով և ընկերությամբ կապված են Միխայիլ Սաակաշվիլիի հետ, չեմ ուզում շարունակել ... Ամենաակտիվներից մեկը՝ պարոն Գլյուքսմանը, Էկա Զգուլաձեի ամուսինն է: Այսօր այս մարդը, որն ամբողջ ընթացքում այստեղ է եղել, երբ երկրում մոլեգնում էր ահաբեկչությունը, բռնությունն ու տառապանքը, բանտերում բռնաբարում էին մարդկանց, սպանում, այսօր այս մարդը մեզ դասեր է տալիս: Ով է ընդհանրապես Ֆոտիգան, ինչպես են նրանք համարձակվում։ Սրանք սովորական մանիպուլյացիաներ են, որոնք նպատակ ունեն ընտրություններից առաջ այնպիսի զգացողություն ստեղծելու, թե Եվրոպական խորհրդարանը մեծ ուշադրությմբ հետևում է», - ասել է Գարիբաշվիլին, հայտնում է Վրաստանի հանրային հեռարձակողը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը