Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:57 19-10-2021

Մադրիդում մի խումբ մարդիկ գրավել են թանգարանը և սպառնում են ինքնասպան լինել

Մադրիդի Պրադո թանգարանի սրահներից մեկը գրաված վեց անձինք սպառնում են ինքնասպան լինել, եթե կառավարությունը չկատարի նրանց պահանջները, հաղորդում է La Sexta հեռուստաալիքը:

Թանգարանը գրաված անձինք այսպես կոչված թունավոր յուղի համախտանիշից տուժածներ են, հիվանդություն, որը բռնկվել է Իսպանիայում 1981թ.-ին՝ հլածուկի յուղից զանգվածային թունավորման պատճառով:

Ակցիան իրականացվում է մահացու ելքով զանգվածային թունավորման 40-ամյակին: Ըստ տուժածների, դրա արդյունքում գրեթե 4 հազար մարդ է զոհվել, տուժել է ավելի քան 20 հազար մարդ, որոնք տառապում են մինչ օրս:

Հաղորդվում է, որ տուժածները պահանջում են վնասի փոխհատուցում, մասնագիտացված բժշկական օգնություն և լրացուցիչ հետազոտությունների անցկացում:

Պահանջներից մեկն այն է, որ կառավարության ղեկավար Սանչեսը համաձայնի հանդիպել ասոցիացիայի հետ, որի ներկայացուցիչները կազմակերպել են ակցիան:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել