copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:15 18-10-2021

Կայացել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային համատեղ խմբի հանդիպումը

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում այսօր կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային համատեղ խմբի հանդիպումը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի համանախագահ Վաչե Տերտերյանը ողջունել է այս ձևաչափով համաժողովների անցկացման ավանդույթի վերսկսումը՝ համարելով այն համագործակցության ընդլայնման կարևոր գործիք։ «Ուրախ եմ, որ կարողացանք վերսկսել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովների անցկացումը, որը դադարեցվել էր COVID-19-ի պատճառով։ Այսօրվա կլոր սեղանների քննարկումներին մեծ մասնակցությունն ու ակտիվությունը վկայում են, որ մեծ հետաքրքրություն կա այս համաժողովի նկատմամբ և համագործակցության մեծ ներուժ»,- ասել է Վ․ Տերտերյանը, ընդգծելով, որ վաղվա պլենար նիստը՝ երկու երկրների կառավարությունների առանցքային պաշտոնյաների մասնակցությամբ, նոր խթան կհանդիսանա այսօր քննարկվող մի շարք նախաձեռնությունների իրականացման համար։

Ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ջերմ ընդունելության և կարճ ժամանակահատվածում համաժողովի աշխատանքների կազմակերպմանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար, ինչը վկայում է երկկողմ հետաքրքրվածության մասին։ Դ․ Վոլվաչը նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը, որպես տնտեսական և ռազմավարական երկարամյա գործընկերներ, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել, բայց նաև առկա է մեծ ներուժ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ ձևաչափով նոր համագործակցության համար։ Ըստ Դ․ Վոլվաչի՝ այսօրվա համաժողովը ևս իր ներդրումը կունենա հայ-ռուսական համագործակցության ամրապնդման գործում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաժողովի շրջանակում արդեն իրականացված և նոր մեկնարկող համատեղ ծրագրերի մասին ամփոփ փաստաթուղթ մշակել։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկել են Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի աշխատանքները, որի շրջանակում անցկացվել են կլոր սեղաններ՝ «Եվրասիական ինտեգրման շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները», «Արդյունաբերական կլաստերների ներուժը. համատեղ նախագծերի իրականացում», «Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում», «ՀՀ և ՌԴ մարզեր․կրթական և երիտասարդական համագործակցություն», «Սոցիալ-տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը հետհամաճարակային շրջանում» թեմաներով։

Վաղը կկայանա համաժողովի պլենար նիստը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը