copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:22 18-10-2021

Գյումրիում և Տաթևում դեռ ոչինչ որոշված չէ

Երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությւոնները չեն լուծել համայնքապետի ընտրության հարցը Գյումրի համայնքում և Սյունիքի Տաթև համայնքում։ Բանն այն է, որ Գյումրիում և Տաթևում բացարձակ մեծամասնություն ուժերից և որևէ մեկը չի հավաքել։ Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանի է անցել թվով 5 քաղաքական ուժ՝ «Բալասանյան» դաշինքը, ՔՊ-ն, «Զարթոնք» կուսակցությունը, ՀՀԿ-ն և «Ապրելու երկիրը», իսկ Տաթևում` ՔՊ-ն, «Ապրելու երկիրը» և «Շանթ» դաշինքը։ Ստացվում է, որ առանց կոալիցիաների հնարավոր չի լինի համայնքապետ ընտրել այս 2 համայնքներում։ «Զարթոնք» կուսակցության առաջնորդ Արա Զոհրաբյանը արդեն իսկ հայտարարել է, որ ՔՊ-ի հետ կոալիցիա չեն կազմելու, իսկ Տաթևում «Շանթ» դաշինքից Շահեն Հարությունյանն էլ ասել է, թե զարմանում է՝ ինչպե՞ս են մարդիկ ՔՊ ընտրել: Ենթադրվում է, որ «Շանթ» դաշինքը ևս ՔՊ-ի հետ կոալիցիա չի կազմի։ Մյուս քաղաքական ուժերը դեռևս դիրքորոշում չեն հայտնել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում