copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:45 16-10-2021

Սպանություն՝ Տավուշի մարզում. 3 օր որպես անհետ որոնվողի դին ու նրա ավտոմեքենան հայտնաբերվել է Վազաշեն գյուղի անտառում

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 09։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ-Պառավաքար բնակավայրերի միջտարածքային հատվածում՝ Վազաշեն գյուղի վարչական տարածքի անտառում, առվակի մեջ տղամարդու դի կա։

Հրշեջ-փրկարարները նշված վայրից դուրս են բերել Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ՝ 65-ամյա Խաչատուր Սուլյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հետք, ինչի համար էլ փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ոստիկանության Բերդի բաժին էր դիմել Այգեձոր գյուղի բնակիչ՝ 86-ամյա Սարգիս Սուլյանը, ով հայտնել էր, որ եղբայրը՝ Խ. Սուլյյանը, հոկտեմբերի 13-ին, ժամը 17։00-ի սահմաններում իր ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Դիակի հայտնաբերման վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «06»-ը, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը