Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:06 15-10-2021

Բիլ Քլինթոնը արյան վարակումով հոսպիտալացվել է. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել է Կալիֆոռնիայի Իրվինի համալսարանի բժշկական կենտրոնում: Ինչպես փոխանցում են ԶԼՄ-ները, հոսպիտալացման պատճառը վարակն է, որը, սակայն, կապված չէ Covid-ի հետ: Հաղորդվում է, որ քաղաքական գործչի մոտ արյան վարակում է:

Նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել է երեքշաբթի՝ հավանաբար արյան վարակման պատճառով՝ հայտնի որպես սեպսիս, հաղորդում է CNN-ը:

«Նա ապաքինվում է, լավ տրամադրության մեջ է և անչափ երախտապարտ է բժիշկներին, բուժքույրերին, անձնակազմին, ովքեր նրան ապահովում են գերազանց խնամքով»,- իր շոուի սկզբում ասել է CNN-ի հաղորդավար Քրիս Կուոմոն:

75-ամյա քաղաքական գործչի ինքնազգացողությունը վատացել է երեքշաբթի Կալիֆոռնիայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որը կապված էր Քլինթոնի հիմնադրամի հետ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել