copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:48 14-10-2021

ԱՄՆ-ում թույլ է տրվել էլեկտրոնային ծխախոտի վաճառքը

ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը առաջին անգամ թույլ է տվել երկրում էլեկտրոնային ծխախոտի վաճառքը, հաղորդում է BBC-ն:

Նշվում է, որ կարգավորողը հավանության է արժանացրել Vuse ապրանքանիշի երեք ծխախոտ, որոնք արտադրում է RJ Reynolds ընկերությունը: FDA-ի ներկայացուցիչները որոշել են, որ մեծահասակների օգուտները, որոնք ցանկանում են թողնել ծխելը, գերազանցում են դեռահասների կախվածության հավանական ռիսկին:

Էլեկտրոնային ծխախոտ արտադրողները ավելի քան մեկ տարի սպասում էին FDA-ի պաշտոնական թույլտվությանը:

«Արտադրողի տվյալները վկայում են այն մասին, որ ծխախոտի համով արտադրանքը կարող է օգտակար լինել ծխախոտից կախում ունեցող չափահասների համար, ովքեր անցում են կատարում այս արտադրանքին՝ ամբողջությամբ կամ զգալիորեն կրճատելով ծխախոտի օգտագործումը՝ վնասակար քիմիական նյութերի ազդեցությունը նվազեցնելու ճանապարհով»,- նշել է FDA-ի փորձագետներից մեկը՝ Միթչ Զելերը:

Նա հավելել է, որ վաճառքի թույլտվությունը հետ կկանչվի, եթե նախկինում ծխախոտ չօգտագործած մարդիկ կախվածության առաջացման նշաններ ցուցաբերեն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող