copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:58 13-10-2021

Թուրքիայում կրկին անտառային հրդեհներ են

Թուրքիայում Ուչոլուք բարձրավանդակի Քեմեր հանգստավայրի Գեյնյուկ անտառային գոտում բռնկվել է լայնածավալ անտառային հրդեհ: Հրդեհը մարելու համար գործի են դրվել ուղղաթիռներ: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը:
Քեմերի քաղաքապետ Նեջաթի Տոպալօղլուի խոսքով, դժվարհասանելի լեռնային տեղանքի և ուժեղ քամու պատճառով, որը փոխում է ուղղությունը, կրակի դեմ պայքարը դժվարացել է:

Կրակի դեմ պայքարում են չորս ուղղաթիռ, երկու բուլդոզեր, 13 հրշեջ մեքենա: Հրշեջներին օգնում են անտառտնտեսության աշխատակիցները: Քաղաքապետարանի աշխատակիցները ջուր և թան են հասցնում փրկարարներին:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան