Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:59 13-10-2021

Թուրք գեներալի կարծիքով ՌԴ-ն կարող է թույլ տալ թուրքերին ռազմական նոր օպերացիա սկսել քրդեի դեմ Սիրիայում

Թուրքական մամուլում և վերլուծական շրջաններում շարունակում են խոսել Սիրիայում Թել Ռըֆաթի ուղղությամբ քրդական ուժերի դեմ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողությունների մասին: Այդ հարցի շուրջ թուրք պահեստազորային գեներալ-լեյտենենանտ, վերլուծաբան Նայիմ Բաբուրօղլուն թուրքական ընդդիմադիր «Cumhurriyet» թերթի հետ կիսվել է իր կանխետսումներով և մտքերով, գրում է ermenihaber-ը:

Օրերս Թուրքիայի նախագահը կառավարության ժողովից հետո ակնարկեց, որ Թուրքիայի «համբերության բաժակը լցվել է» և կարող է ռազմական գործողություն իրականացվել՝ կամ թուրքական բանակի, կամ էլ Սիրիայի այդ հատվածում ազդեցիկ ուժերի միջոցով:

Ըստ նրա, եթե իր կանխատեսումները նոր ռազմական գործողության մասին իրականություն դառնան, ապա այն տեղի կունենա միայն Ռուսաստանի հետ համաձայնության դեպքում:

Վերլուծաբանի դիտարկմամբ, եթե Թուրքիան գնա այդ քայլին, ապա Անկարային անհրաժեշտ է նաև օդային հարվածներ հասցնել, իսկ այդ օդային տարածքի մի մասը գտնվում է ռուսական և ամերիկյան ուժերի վերահսկողության տակ: Այդ իսկ պատճառով նա ենթադրում է, որ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ՌԴ ու Թուրքիայի նախագահների միջև բանակցություններ են եղել այդ հարցի շուրջ:

«Իդլիբից թուրքական զորքի դուրս գալու դիմաց Ռուսաստանը կարող է կանաչ լույս վառել թուրքական բանակի առաջ Թել Ռըֆաթում ռազմական գործողություն իրականացնելու համար: Չեմ կարծում, որ թուրքական ուժերը, կամ «Սիրիայի ազատ բանակը» ցամաքային ռազմական գործողություն կիրականացնի առանց Ռուսաստանի հետ համագործակցության: Առանց օդային ուժերի աջակցության նման ռազմական օպերացիան չափազանց վտանգավոր կլիներ, չեմ կարծում, որ քաղաքական իշխանությունը կգնար նման քայլի»,- ասել է սյունակագիրը:

Նա նաև նկատել է տալիս, որ Եփրատից արևելք ընկած հատվածի օդային տարածքը գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ, իսկ արևմտյան հատվածը՝ Ռուսաստանի, այդ իսկ պատճառով Թուրքիայի ռազմական գործողություններն առանց այդ երկու երկրների համաձայնության անհնարին է: Ըստ նրա, եթե Թուրքիան չստանա այդ երկու երկրների համաձայնությունն, Անկարան այնուամենայնիվ կարող է ռազմական գործողություն սկսել, բայց բավարարվելով միայն հրետանային հարվածներներով քրդերի հենակետերի վրա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան