Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:21 12-10-2021

Մեծ Բրիտանիայում COVID-19-ի դեմ պայքարի սկզբնական փուլը «ձախողված» են համարում

Մի խումբ բրիտանացի խորհրդարանականներ համաճարակի սկզբում կառավարության գործողությունները ճանաչել են որպես հանրային առողջության լուրջ ձախողում:

«Կորոնավիրուս. տրված դասեր» վերնագրով հատուկ զեկույցի հեղինակները խորհրդարանական երկու հանձնաժողովների անդամներ են՝ Առողջապահություն և սոցիալական բարեկեցության և Գիտություն ու տեխնոլոգիայի: Խորհրդարանական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները մասնակցում են երկու հանձնաժողովների աշխատանքներին: BBC-ի փոխանցմամբ՝ 150 էջանոց փաստաթուղթը գնահատում է իշխանությունների գործողությունները և վերլուծում է Արևմտյան Եվրոպայում COVID-19-ից մահացության ամենաբարձր ցուցանիշի (15 հազար մարդ) պատճառները:

Զեկույցը պատրաստած երկու կոմիտեների ղեկավար պահպանողական Ժերեմի Հանթը, այսպես կոչված, կոլեկտիվ իմունիտետի հասնելու բրիտանական իշխանությունների ռազմավարությունը համարել է թերի ռազմավարություն: Երկրում առաջին արգելափակումը ներդրվել է շատ ավելի ուշ, քան պահանջում էր իրավիճակը: Սա հանգեցրել է չարդարացված զոհողությունների:

Հաջորդ տարի կառավարությունը կանցկացնի բաց հանրային հետաքննություն՝ համաճարակի դեմ պայքարի արդյունքների վերաբերյալ: Զեկույցի եզրակացությունները հիմնականում վերաբերում են Անգլիայում տիրող իրավիճակին: Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի կառավարությունների որոշումները չեն վերանայվել:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան