Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:19 12-10-2021

Աշխարհում ավելի քան 238 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել Է 238.273.817: Այս մասին են վկայում Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ից առաջացած բարդություններից մահացածների թիվը հասել Է 4.857.438-ի:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք է գրանցվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Բրազիլիայում:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 44.455.951 դեպք, իսկ մահացածների թիվը հասել Է 714.056-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել Է 33.985.920-ի, իսկ վիրուսից առաջացած բարդություններից մահացածների թիվը կազմել Է 450.963 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում է գտնվում Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21.582.738 հիվանդացած, մահացել Է 601.213 մարդ:

Համավարակի ընթացքում աշխարհում բաշխվել Է կորոնավիրուսի դեմ 6 միլիարդ 49 միլիոն դեղաչափ պատվաստանյութ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել