copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:18 11-10-2021

Չավուշօղլուն Բելգրադում հանդիպել է Բայրամովի ու Լավրովի հետ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է «Չմիավորման շարժման» 60-ամյակի գագաթնաժողովը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Բելգրադում է գտնվում Թուրքիայի արտաքին գործերին նախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Թուրքիայի արտգործնախարարը գագաթնաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրները ներկայացնող իր գործընկերների հետ:

Չավուշօղլուն Twitter-ում արած գրառման մեջ հայտնել է, որ Բելգրադում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև նոյեմբերի 12-ին Ստամբուլում անցկացվելիք «Թյուրքական խորհրդի» գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը Twitter-ում տեղեկացրել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մասին: Չավուշօղլուն նշել է, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են օրեր առաջ Սոչիում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգային հարցերը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը